Հայաստան

Նելլի Դավթյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

1 րոպեի ընթերցում

Նելլի Դավթյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նելլի Դավթյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միագրացիայի և քաղաքացիության ծառայության պետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ 

Ավելի վաղ վարչապետի որոշմամբ՝ Արմեն Ղազարյանն ազատվել էր Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ։ Նելլի Դավթյանը մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում