ՄԱԿ-ը հայտարարել է Հալեպում մարտերի հետևանքով 150 հազար փախստականի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ շաբաթվա ընթացքում Հալեպի նահանգում մարտերի պատճառով ավելի քան 150 հազար սիրիացի է տեղահանվել, և նրանց թիվը շարունակում է աճել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին X-ի միկրոբլոգում
հայտնել է Սիրիայում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Գոնսալո Վարգասը:
«Հալեպում և շրջակայքում մարտերի պատճառով հարկադրված փախուստի դիմած սիրիացիների թիվն արագորեն աճում է և մեկ շաբաթում հասել է 150 հազարի: Այս թիվն,ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել», - նշված է նրա գրառման մեջ:
Կարդացեք հոդվածը` Русский