Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Philos Project»-ի նախագահ Նիկոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանին

1 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Philos Project»-ի նախագահ Նիկոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտ Նիքոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար, բարեգործ Ջեյմս Թուֆենկյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և բարձր գնահատել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան առնչությունները, համագործակցության առկա բարձր մակարդակը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրադրությանը, առկա զարգացումներին և մարտահրավերներին: Այս համատեքստում նախագահը մանրամասներ է ներկայացրել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Ռոբերտ Նիքոլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և անկեղծ զրույցի համար և շեշտել իրենց պատրաստակամությունը հնարավորինս նպաստել Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում