Ucraft-ը ներկայացնում է բիզնեսի կառավարումն ավտոմատացնող նոր՝ UC ERP հարթակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucraft-ը ներկայացնում է նոր լուծում բիզնեսի համար՝ UC ERP հարթակը։ Այն ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման միասնական հարթակ է, որը թույլ է տալիս հետևել բոլոր բիզնես գործընթացներին մեկ տեղում. կազմակերպել մեծածախ և մանրածախ վաճառք, ձևավորել և հետևել գնումների շղթային, դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր, կառավարել հաճախորդների տվյալները, հաշվապահական և ֆինանսական գործարքները, հետևել նախագծերի կատարմանը և շատ ավելին։ 

UC ERP-ն ամպային լուծում է, որը հարմարեցված է ՀՀ-ում գործող իրավական կարգավորումներին, ինչպես նաև համակցված է ՀՀ բոլոր բանկերի, վճարային համակարգերի և սարքավորումների հետ՝ ՀԴՄ մեքենաների, տպիչ և սկանավորող սարքերի, կշեռքների: Հարթակը թույլ է տալիս խմբագրել գործընթացները, ունի հարմարավետ հայալեզու ինտերֆեյս, որից կարելի է օգտվել ցանկացած գաջեթով ցանկացած վայրից, լինել հասանելի միաժամանակ մի քանի օգտատերերի համար թե’ առցանց, և թե’ օֆլայն ռեժիմներում:

Բոլոր օգտատերերը կարող են 3 ամիս անվճար փորձաշրջանով օգտվել UC ERP հարթակի հնարավորություններից։ Այն փորձարկելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել դեմոյի հարցում Ucraft-ի կայքից: 

Ծառայությունների ցանկացած փաթեթ ընտրելու դեպքում օգտատերերը կստանան հարթակի անվճար ուսուցման հնարավորություն, անվճար հոսթինգ Google Cloud-ում, հիշողության անսահմանափակ ծավալ և մի շարք այլ առավելություններ։ Հնարավորություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով։

Ucraft-ը Հայաստանի ՏՏ ոլորտում նոր տեխնոլոգիաներ առաջարկող կազմակերպություն է, որը նորարար լուծումներով մշտապես աջակցում է փոքր ու միջին բիզնեսներին։

Հայերեն English Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը