Երևան

«Երևանի ավտոբուս» ընկերությանն անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

1 րոպեի ընթերցում

«Երևանի ավտոբուս» ընկերությանն անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ շարժակազմերը համալրելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ ներկայացնելով վարորդների աշխատավարձի չափը․

 Հարկված (մաքուր) աշխատավարձերը՝
 «ՄԱՆ» – 401 500 ՀՀ դրամ,
 «Ժոնգ Տոնգ» – 309 500 ՀՀ դրամ,
 «Գազել Սիթի» – 219 500 ՀՀ դրամ։

Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ք. Երևան, Թևոսյան 9 հասցեով՝ աշխատանքային օրերին, ժամը, 10:00 – 15:00 կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 093 674480։

Դեկտեմբերի 3-ի առավոտից Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարորդների արարքը որակել էր շանտաժ ու հայտարարել, որ կոմպրոմիսի չեն գնալու, կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության։

Ավելի ուշ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում