Մատենադարանում պահվող քարտեզները՝ աշխարհի զարգացման ու երկրների տարածքների ձևավորման ընթացքի բացառիկ վկայություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարտեզները պատմություն են, քարտեզները փաստաթղթեր են, որոնք պարունակում են հստակ տեղեկություններ մի ամբողջ ժամանակաշրջանի մասին: Քարտեզներից հնարավոր է հստակ պատկերացնել ու տեղեկություններ քաղել աշխարհի զարգացման ու ներկայիս երկրների տարածքների ձևավորման ընթացքի մասին: 

Մատենադարանում ևս պահպանվում են հետաքրքիր, կարևոր և շատ արժեքավոր քարտեզներ, որոնց մեծ մասը Մատենադարանին է նվիրել քարտեզագետ Ռուբեն Գալչյանը, ով քարտեզների հանդեպ սերն ունեցել է դեռ մանկուց, որը տարիներ անց վերածվել է լուրջ գործունեության:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քարտեզագետն ընդգծեց՝ շատ ժամանակ է անցկացրել Բրիտանական գրադարանում՝ հետազոտելով տարբեր քարտեզներ:

«Քարտեզներով հետաքրքրվել սկսել եմ շուրջ 45 տարի առաջ: Վերջին 20 տարիներին, երբ Լոնդոնում էի ապրում, շաբաթվա մեջ չորս օր առավոտից մինչև գիշեր Բրիտանական գրադարանում քարտեզներ էի նայում ու հետազոտում: Քարտեզների հետաքրքիրն այն է, որ ցույց են տալիս ժամանակի մարդկային մտածելակերպը և երկրների հարաբերությունները իրենց հարևանների հետ»,-ասաց նա:

Մասնագետն ընդգծեց՝ քարտեզները փաստ են, և, ըստ այդ փաստերի, Հայաստանը քարտեզների վրա գոյություն ունի 2600 տարի: 

«Բրիտանական թանգարանում կա մեր թվարկությունից 600 տարի առաջվա մի սալիկ, որի վրա երեք անուն կա՝ Բաբելոն, Ասորեստան և Հայաստան: Հետո,երբ մոտենում ենք մեր թվարկությունից առաջ 2000-ական  թվականներ, ապա այդ շրջանում Փոքր Ասիայի տարածքում տասնյակ թագավորություններ կային՝ Մեծ Հայքը,  Փոքր Հայքը, Մարաստանը, Ասորեստանը, Միջագետքը և էլի շատ փոքր երկրներ: Եվ այս քարտեզներին նայելով կարելի է տեսնել, թե ինչպե՞ս են անհետանում այդ երկրներից շատերը: Երբ հասնում ենք մեր օրեր, ապա այդ շրջանում կան մի քանի երկիր՝ Պարսկաստանը, Հայաստանը, որոնք ավելի քան 2500 տարվա պատմություն ունեն։ Թուրքիան քարտեզների մեջ առաջին անգամ երևան է գալիս 14-րդ դարում, այսինքն՝ Հայաստանից 2000 տարի հետո։ Ադրբեջանը քարտեզների վրա հայտնվել է 1918 թվականից»,- նշեց Գալչյանը:

Քարտեզագետը Մեծ Բրիտանիայում ապրած  30 տարիների ընթացքում աճուրդներից և տարբեր այլ տեղերից հավաքել է շուրջ 300 քարտեզ-ատլաս, որոնցից ամենահինը 16-րդ դարի է, և հազարավոր գրականություն, ուղեգրություններ և մարդկանց հիշողություններ դրանց վերաբերյալ:  

Գալչյանի խոսքով՝ Հայաստանը եվրոպական մանրակրկիտ քարտեզներ չի ունեցել, իսկ այս հավաքածուով Մատենադարանի այդ բացը լրացնելը մասնագետը լավագույն որոշումն է համարում: 

Հայերեն Русский 中文

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները