Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Տիգրան Պետրոսյան փողոցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով Տիգրան Պետրոսյան
փողոցում դեկտեմբերի 5-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են քաղաքապետարանից, մանրամասնելով, որ մասնավորապես՝ Սասնա Ծռերի փողոցի շրջանաձև խաչմերուկից դեպի Եղվարդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի երկու երթևեկելի գոտիներով, իսկ հանդիպակաց ուղղությունը՝ մեկ երթևեկելի գոտիով:
Բացի այդ, Տիգրան Պետրոսյան-Փիրումյանների խաչմերուկում, Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Եղվարդի խճուղի ձախ շրջադարձի համար կառանձնացվի գոտի: