Եվրոպա

Թրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը՝ ընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցի ընթացքում

1 րոպեի ընթերցում

Թրամփը ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը՝ ընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Ֆրանսիա՝ ներկա գտնվելու Փարիզի Աստվածամոր տաճարի բացմանը, որը խոշոր հրդեհից այրվել էր 2019 թ. ապրիլին։ Սա կլինի նոյեմբերին ընտրվելուց հետո Թրամփի առաջին օտարերկրյա ուղևորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Իր Truth Social սոցիալական հարթակում Թրամփը, որը ԱՄՆ նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին, գովել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարությանը տաճարը վերականգնելու համար։

«Պատիվ ունեմ հայտնելու, որ շաբաթ օրը մեկնելու եմ Ֆրանսիա՝ Փարիզ, մասնակցելու հոյակերտ և պատմական Աստվածամոր տաճարի վերաբացմանը, որը լիովին վերականգնվել է հինգ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո: Նախագահ Էմանուել Մակրոնը հիանալի աշխատանք է կատարել՝ ապահովելով, որ Աստվածամոր տաճարը վերականգնվի իր ողջ փառքով և նույնիսկ ավելի: Դա շատ յուրահատուկ օր կլինի բոլորի համար», - գրել է Թրամփը։

Օրերս Ֆրանսիայի նախագահը և առաջին տիկինն այցելել էին Փարիզի Աստվածամոր տաճար և շրջել այնտեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում