ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային անվտանգային կոմիտե» ՀԿ-ի նախագահ Արտյոմ Թումանյանն առաջադրվել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արտյոմ Թումանյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Պաշտոնապես տեղեկացնում եմ Ձեզ, որ առաջադրվել եմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված նախնական ընտրություններին որպես Գյումրի քաղաքի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու: Հստակ գիտակցում եմ թե ինչ բարդ ու պատասխանատու բեռ եմ վերցնում իմ ուսերին, սակայն այս դժվարին ու օրհասական պահերին ինչպես միշտ եղել ու մնալու եմ իմ համաքաղաքացիների կողքին անմնացորդ»,-նշված է նրա գրառման մեջ: