Երևան

Մինչև 2024-ի ավարտը նախատեսվում է հայտարարել «Սուրմալու»-ի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը

1 րոպեի ընթերցում

Մինչև 2024-ի ավարտը նախատեսվում է հայտարարել «Սուրմալու»-ի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2024-ի ավարտը ակնկալվում է հայտարարել «Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մրցույթը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեկտեմբերի 2-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը:

«Տեխնիկական առաջադրանքի նախագիծը ներկայացվել էր միջազգային գործընկերներին՝ առաջարկություններ, դիտարկումներ ստանալու նպատակով, քանի որ պատրաստվում ենք միջազգային մրցույթ անցկացնել նախագծման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքների ձեռքբերման համար: Դիտարկումները ստացել ենք: Այս պահին նախագիծը լրամշակվում է»,-շեշտեց Բաբայանը: 

«Սուրմալու» առևտրի կենտրոնի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր 2023 թվականի նոյեմբերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում