Ռուսաստան

ՌԴ պաշտպանության նախարարը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ

1 րոպեի ընթերցում

ՌԴ պաշտպանության նախարարը հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Փհենյանում քննարկել են համապարփակ ռազմավարական գործընկերության խորացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: 

Հյուսիսային Կորեայի առաջնորդը դատապարտել է Արևմուտքին այն բանի համար, որ թույլ է տվել Ուկրաինային հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ նշելով, որ այդ կերպ նրանք միջամտել են հակամարտությանը։

Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել «էլ ավելի եռանդով ընդլայնել և զարգացնել երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ ներառյալ քաղաքական, տնտեսական և ռազմական»: Նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կառավարությանը, բանակին և ժողովրդին ջերմ բարեմաղթանքներ է փոխանցել և խոստացել, որ Փհենյանը միշտ կլինի Մոսկվայի հետ:

Նոյեմբերի 29-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Փհենյան՝ հանդիպելու Հյուսիսային Կորեայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում