Ռուսաստան

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին

1 րոպեի ընթերցում

ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հետ ռազմական համագործակցության ընդլայնման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի և Փհենյանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում ակտիվորեն ընդլայնվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը ԿԺԴՀ պաշտպանության նախարար Նո Գվան Չհոլի հետ Փհենյանում կայացած բանակցություններում։

«Այսօր Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամական կապերն ակտիվորեն ընդլայնվում են բոլոր ուղղություններում, ներառյալ ռազմական համագործակցության: Մենք տրամադրված ենք իրականացնելու բարձր մակարդակով ձեռք բերված բոլոր համաձայնությունները», - Բելոուսովի խոսքերն է մեջբերում ՏԱԱՍ-ը:

ՌԴ պաշտպանության նախարարն իր համոզմունքն է հայտնել, որ «այսօրվա բանակցությունները կծառայեն պաշտպանական ոլորտում ռուս-կորեական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»։

Անդրեյ Բելոուսովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրն ուղղված է Հյուսիսարևելյան Ասիայում նոր պատերազմի ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև պետք է հիմք դնի եվրասիական անվտանգության նոր համակարգի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում