Քաղաքականություն

Մոսկվան ակնկալում է Երևանի հետ արդյունավետ շփումներ ունենալ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում․ Գալուզին

1 րոպեի ընթերցում

Մոսկվան ակնկալում է Երևանի հետ արդյունավետ շփումներ ունենալ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում․ Գալուզին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվան ակնկալում է ամենաբարձր մակարդակով արդյունավետ շփումներ ունենալ Երևանի հետ՝ առաջիկայում Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում անցկացվող միջոցառումների ընթացքում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի՝ «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ արված հայտարարությունը։

«Մենք ակնկալում ենք արդյունավետ շփումներ մեր ղեկավարների միջև ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի առաջիկա իրադարձությունների շրջանակներում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Միխայիլ Գալուզինի խոսքով՝ չնայած հայտնի խնդրահարույց հարցերին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ, բազմակողմ երկխոսությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում