ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 30-ին ելույթ կունենա Կանադայում՝ «Regent» թատրոնում՝ ղեկավարելով Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, մանրամասնելով, որ նվագախումբը մաեստրո Սմբատյանի գլխավորությամբ հանդես կգա ռուս մեծ կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու հանրահայտ «Մարդուկ-ջարդուկ» («Շչելկունչիկ») բալետի համերգային կատարմամբ։ Երեկոն կուղեկցվի մուլտիմեդիա պրոյեկցիաներով։