Ցուկերբերգը Մար-ա-Լագոյում ընթրել է Թրամփի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում նոյեմբերի 27-ին ընթրել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ, որի Facebook սոցիալական ցանցում Թրամփը ժամանակին արգելափակվել էր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Սթիվեն Միլլերը, որը նշանակվել է Թրամփի ապագա աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հայտնել է, որ Ցուկերբերգը, ինչպես մյուս բիզնես ղեկավարները, ցանկանում է աջակցել Թրամփի տնտեսական ծրագրերին: 

«Մարկն, ակնհայտորեն, ունի իր սեփական շահը, նա ունի իր սեփական ընկերությունը և ունի իր սեփական օրակարգը։ Բայց նա հստակեցրել է, որ ցանկանում է աջակցել Ամերիկայի ազգային նորացմանը Թրամփի ղեկավարության ներքո», - ասել է Միլլերը հանդիպման մասին Fox News-ին տված հարցազրույցում:

Նոյեմբերի 27-ին Ցուկերբերգի և Թրամփի հանդիպման մասին տեղեկությունները հաստատել է նաև Meta-ի խոսնակը՝ ասելով, որ Ցուկերբերգին հրավիրել են ընթրիքի նորընտիր նախագահի և նրա թիմի մյուս անդամների հետ՝ խոսելու ապագա վարչակազմի մասին:

Թրամփին Facebook-ից հեռացրել էին 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա նրա կողմնակիցների իրականացրած հարձակումից հետո։ Սոցցանցում նրա օգտահաշիվը վերականգնվել է 2023 թ. սկզբին։

2024 թ. նախագահական ընտրարշավի ժամանակ Ցուկերբերգը թեկնածուներից ոչ մեկին չէր հայտնել իր աջակցությունը։ Սակայն այս տարի ավելի վաղ նա գովել էր Թրամփի արձագանքն իր դեմ իրականացված մահափորձին՝ նրան անվանելով խիզախ։ 

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը