«Լիվերպուլ»-ը հաղթեց «Ռեալ»-ին. ՉԼ այլ արդյունքներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 5-րդ տուրի հերթական հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ հաղթեց Մադրիդի «Ռեալ»-ին 2:0 հաշվով: «Ցրվենա Զվեզդա»-ն 5 գնդակ ուղարկեց «Շտուտգարտ»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Շտուրմ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ժիրոնա»-ին, «Աստոն Վիլա» - «Յուվենթուս» (0:0), և «Սելթիկ» - «Բրյուգե» (1:1) խաղերն ավարտվեցին  ոչ-ոքի:

«Լիլ»-ն արտագնա խաղում 1:2 հաշվով առավելության հասավ «Բոլոնիա»-ի նկատմամբ: «Մոնակո»-ն տանը զիջեց «Բենֆիկա»-ին 2:3 հաշվով, նույն հաշվով ՊՍՎ-ն հաղթեց Դոնեցկի «Շախտյոր»-ին:

ՉԼ մրցաշարային աղյուսակի առաջատար 8 թիմերն են` «Լիվերպուլ»-ը, «Ինտեր»-ը, «Բարսելոնա»-ն, «Բորուսիա»-ն, «Ատալանտա»-ն, «Բայեր»-ը, «Արսենալ»-ը և «Մոնակո»-ն:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել