ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը բարձրաստիճան զինվորականների նշանակումներ է կատարել

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը բարձրաստիճան զինվորականների նշանակումներ է կատարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի նոյեմբերի 27-ի հրամանագրերով մի շարք բարձրաստիճան զինվորականներ նոր պաշտոնի են նշանակվել։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից, գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Սիմոն Նազարյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար և գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:

Նշանակումները կատարվել են՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետի  առաջարկությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում