Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Լայպցիգ»-ին, Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում դարձել է գոլի հեղինակ. ՉԼ այլ արդյունքներ

2 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Լայպցիգ»-ին, Բարսեղյանը «Սլովան»-ի կազմում դարձել է գոլի հեղինակ. ՉԼ այլ արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, սեփական հարկի տակ ընդունելով «Ֆեյենորդ»-ին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի`3:3 հաշվով:

Մյունխենի «Բավարիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց ՊՍԺ-ին, նույն հաշվով «Ինտեր»-ը պարտության մատնեց «Լայպցիգ»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 76-րդ րոպեին:

«Միլան»-ը հյուրընկալվելիս պարտության մատնեց «Սլովան»-ին` 2:3: Բրատիսլավան ներկայացնող թիմի կազմում հանդես եկող Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձավ գոլի հեղինակ: 

Մադրիդի «Ատլետիկո»-ն գոլառատ խաղում 6:0 հաշվով առավելության հասավ Պրահայի «Սպարտա»-ի նկատմամբ:

Լևերկուզենի «Բայեր»-ը 5:0 հաշվով պարտության մատնեց «Զալցբուրգ»-ին, «Բարսելոնա»-ն հաղթեց «Բրեստ»-ին 3:0 հաշվով: «Սպորտինգ»-ը տանը 1:5 հաշվով զիջեց «Արսենալ»-ին, իսկ «Ատալանտա»-ն 1:6 հաշվով հաղթանակի հասավ «Յանգ Բոյս»-ի նկատմամբ:

ՉԼ այս տուրի մի քանի հանդիպումներ կկայանան նոյեմբերի 27-ին:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում