Սպորտ

Կանանց ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանը առաջին խաղում զիջեց Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Կանանց ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանը առաջին խաղում զիջեց Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկեց ՈւԵՖԱ Կանանց ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ուկրաինայի և Իսրայելի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը առաջին հանդիպումն անցկացրեց Ուկրաինայի հետ և զիջեց մրցակցին 0:2 հաշվով: 

Հայաստանի հավաքականն ուներ հետևյալ մեկնարկային կազմը` 1. Էլլա Դե Կրույֆ (ա), 2. Սոֆիա Հարությունյան, 4. Թահլիա Զադեյան, 6. Քելի Եսայան (8. Մարիամ Նիգոյան, 90+3), 7. Մարիանա Վարդանյան, 9. Միլենա Սայադյան, 10. Էլինա Մարտիրոսյան, 11. Տաթև Խաչատրյան, 14. Նատալիա Մինիսյան, 17. Իզաբելլա Մանե Ներսեսյան, 18. Հուրի Թորոսյան:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում