Իրավունք

Սիգի ձվադրման շրջանում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

1 րոպեի ընթերցում

Սիգի ձվադրման շրջանում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԲԸՏՄ-ից, ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։

Ըստ աղբյուրի՝ նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ տարածքում գործում է սիգ ձկնատեսակի որսի և վաճառքի արգելք։

ԲԸՏՄ-ն հիշեցնում է, որ սիգի ապօրինի որսը և վաճառքը ենթադրում է վարչական և քրեաիրավական պատասխանատվություն։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում