Հունաստան

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից քրիստոնեական հուշարձանների պահպանության կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ընդգծել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից քրիստոնեական հուշարձանների պահպանության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի խորհրդարանի անդամ Մաքսիմոս Խարակոպուլուսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հույն խորհրդարանականը շնորհակալություն է հայտնել ուղղափառ խորհրդարանականների միջխորհրդարանական կառույցում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության երկարամյա և ակտիվ մասնակցության համար և վստահություն հայտնել, որ այս համագործակցությունը կշարունակի լինել բովանդակալից և արդյունավետ՝ հանուն խաղաղության և ընդհանուր քրիստոնեական արժեքների պահպանման:

Դեսպան Մկրտչյանն, անդրադառնալով Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը, ընդգծել է վերջինիս կողմից քրիստոնեական հուշարձանների պահպանության, դրանց ինքնության աղավաղման կամ ոչնչացման վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։ 

Կողմերը պայմանավորվել են համագործակցել գալիք տարվա սկզբին Երևանում կազմակերպության պատվիրակության այցի նախապատրաստման ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում