ՀՀ նախագահը ներկայացրեց 2025 թվականին Եվրամիության հետ համագործակցության հիմնական ուղղությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտնել է այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ 2025 թվականին աշխատելու են Հայաստանն ու Եվրամիությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահն այդ մասին խոսել է  Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ՀՀ նախագահը հայտարարել է, որ 2024 թվականը Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության առումով յուրահատուկ է եղել, որովհետև կողմերը երկու ծրագրերով սկսել են համատեղ աշխատանք իրականացնել։ 

Նախագահը հստակեցրել է, որ խոսքը ԵՄ խաղաղության հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին աջակցություն տրամադրելու և ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին է։ Նա շեշտեց, որ ցանկություն կա ԵՄ-ի հետ քննարկել նաև անվտանգային հարցեր։ 

«Այս հարցերի շրջանակում ենք տեսնում Եվրամիության հետ մեր աշխատանքները 2025 թվականին՝ ԵՄ խորհրդում Լեհաստանի նախագահության ժամանակաշրջանում»,- ասել է Վահագն Խաչատուրյանը՝ վստահություն հայտնելով, որ այդ համատեղ աշխատանքը կստացվի, քանի որ Հայաստանը Եվրոպական միության հետ աշխատանքներում միշտ զգացել է Լեհաստանի աջակցությունը տարբեր նախաձեռնություններում։ 

Հայերեն English Español Français Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն