Լեհաստանը Հայաստանի համար կարևոր և վստահելի գործընկեր է․ ՀՀ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի նախագահի այցը Հայաստան ընդգծում է հայ-լեհական հարաբերությունների կարևորությունն ու պատմական հիմքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր հյուրընկալել Ձերդ Գերազանցության գլխավոր պատվիրակությունը Հայաստանի Հանրապետությունում։ Հայ-լեհական հարաբերությունների հիմքում ընկած է պատմական սերտ առնչություններ և անշեղորեն զարգացող միջպետական հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների վրա։ Ձեր պաշտոնական այցը Հայաստան ևս մեկ ապացույց է ինչպես մեր երկու ժողովուրդների բարեկամության, այնպես էլ Հայաստան-Լեհաստան համագործակցության կարևորության հավաստման համատեքստում։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկելու տարբեր բնագավառներում հայ-լեհական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել փոխադարձ համագործակցության հեռանկարային դատողություններ։ Վստահ եմ, որ այցի ընթացքում ձեռքբերված  պայմանավորվածությունները նոր որակ կհաղորդեն երկկողմ հարաբերություններին»,-ընդգծեց նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նաև շնորհակալություն հայտնեց Լեհաստանի ժողովրդին և կառավարությանը՝ լեհահայ համայնքի հանդեպ բարեսիրտ վերաբերմունքի և հյուրընկալության համար։

ՀՀ նախագահը շեշտեց՝ Հայաստանը բարձր է գնահատում երկկողմ համագործակցության ներկա մակարդակը։ 

«Լեհաստանը՝ որպես Եվրամիության խորհրդի գալիք նախագահող, Արևելյան գործընկերության ճարտարապետ այսօր էլ կարևոր և վստահելի գործընկեր է Հայաստանի համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ Հայաստան-Եվրոպական Միություն համատեքստում։

Քաղաքական երկխոսության կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական դիվանագիտությունը և գոհացուցիչ է այսօր մեր պետությունների օրենսդիր մարմինների միջև առկա ակտիվ փոխգործակցությունը»,-եզրափակեց Խաչատուրյանը։

Հայերեն العربية English Français 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն