Սպորտ

Դին Լիժենը հաղթանակով մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղում

1 րոպեի ընթերցում

Դին Լիժենը հաղթանակով մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի անդրանիկ պարտիայում հաղթանակ տոնեց աշխարհի գործող չեմպիոն Դին Լիժենը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սինգապուրում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղի անդրանիկ տուրում Դին Լիժենը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 42-րդ քայլին Գուկեշը անձնատուր եղավ: Մրցախաղի երկրորդ պարտիան կկայանա նոյեմբերի 26-ին:

Չեմպիոնական մրցախաղում աշխարհի չեմպիոնի տիտղոսը փորձում է պահպանել Չինաստանից Դին Լիժենը, իսկ հավակնորդների մրցաշարի հաղթողը Հնդկաստանից Գուկեշ Դոմարաջուին է: Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը մեկնարկում է նոյեմբերի 25-ին: Այն բաղկացած է 14 դասական պարտիայից և հնարավոր ոչ-ոքիի դեպքում շախմատիստները կմրցեն թայ-բրեյքում: Պատմության մեջ երկրորդն անգամն է, որ աշխարհի չեմպիոնի մրցախաղն անցկացվում է հարավարևելյան Ասիայում: 138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնի կոչման համար պայքարելու են Ասիա մայրցամաքի երկու ներկայացուցիչ: Չեմպիոնական մրցախաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 12:30-ից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում