Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ։ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի հրապարակման հարթակում։ 

Նախագիծը նպատակ ունի հստակեցնել գործող օրենքի կարգավորումները և պարզեցնել իրավակիրառ պրակտիկան։

Ֆինանսների նախարարության կողմից մշակված նախագիծը միտված է բացառել իրավական նորմերի բազմիմաստ մեկնաբանությունները, պարզեցնել գնման գործընթացները, ապահովել գործընթացների ավելի բարձր արդյունավետություն, ճկունություն և ապակենտրոնացվածություն։

Գործող կարգավորումներում իրավակիրառ պրակտիկան հաճախ բախվում է տարաբնույթ մեկնաբանությունների, որոնք խոչընդոտում են գնման գործընթացների արդյունավետությանը և թափանցիկությանը։

Նախագծով նախատեսվում է վերանայել «Գնման առարկայի բնութագրի» սահմանումը, մեկնաբանությունների միանշանակության համար հստակեցնել գնումների որոշակի պայմանները, արգելել գնման առարկաների անհարկի բաժանումը՝ մրցակցային գործընթացներից խուսափելու նպատակով, թույլատրել առանձին բնութագրեր ունեցող գնումների խմբավորում, եթե դա հիմնավորված է։

Նախագծի ընդունմամբ կբարձրացվի գնումների գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, կամրապնդվի իրավական հստակությունն ու կանխատեսելիությունը, կապահովվի որոշումների կայացման ճկունությունը և ապակենտրոնացվածությունը։

Նախագիծը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չի առաջացնում։

Նախագիծը չի բխում կառավարության ռազմավարական փաստաթղթերից, սակայն այն նպատակ ունի արդիականացնել և պարզեցնել գործող կարգավորումները՝ բարելավելով պետական գնումների համակարգը։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում