Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր ապագա վարչակազմում ֆինանսների նախարարի պաշտոնը պատրաստվում է վստահել ներդրող Սքոթ Բեսենթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա համապատասխան գրառում է արել Truth Social սոցիալական ցանցում:

Թրամփը նշել է, որ ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրում է Բեսենթին, որը, նրա բնորոշմամբ, վայելում է հարգանք՝ լինելով աշխարհի առաջատար միջազգային ներդրողներից մեկը:

Axios պորտալը, որն ավելի վաղ հայտնել էր Բեսենթին նշված պաշտոնում առաջադրելու նորընտիր նախագահի ծրագրերի մասին, տեղեկացրել էր, որ նախարարության ղեկավարի թեկնածուն ժամանակին ակտիվորեն միջոցներ է ներգրավել և լրատվամիջոցներում հանդես է եկել Թրամփի օգտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում