Ամերիկյան «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը ժամանել է Ճապոնիա
1 րոպեի ընթերցում
![Ամերիկյան «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը ժամանել է Ճապոնիա](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/22/YtbSroiUk7IyK3gEceISfxoL4R0BL7qFYXVn6aOk.webp)
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Ջորջ Վաշինգտոն» ավիակիրը ժամանել է Ճապոնիայի Կանագավա պրեֆեկտուրայի «Յոկոսուկա» ռազմակայան։ Սա ավիակրի երկրորդ տեղակայումն է Ճապոնիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Նավը կփոխարինի Յոկոսուկայում բազավորված ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ավիակրին։ «Ջորջ Վաշինգտոն»-ն 9,5 տարվա ընթացքում առաջին անգամ կտեղակայվի Ճապոնիայում. այն ավելի վաղ այստեղ է գտնվել 2008-ից մինչև 2015 թվականներին:
Ըստ Ճապոնիայում ԱՄՆ դեսպան Ռահմ Էմանուելի՝ ավիակրի և նրա վրա առկա F-35 կործանիչների ներկայությունը զգալիորեն մեծացնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի զսպումը։
ԱՄՆ 7-րդ նավատորմի հրամանատար Ֆրեդ Կաչերն իր հերթին հայտնել է, որ George Washington ավիակիրը Ճապոնիա է վերադարձել արդիականացված, առաջադեմ տեխնոլոգիաներով զինված: