Հունաստան

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պատրաս կատարած այցի շրջանակներում Արևմտյան Հունաստանի տարածաշրջանի շրջանային խորհրդի դահլիճում հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով, որը համակարգում էր Արևմտյան Հունաստանի փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրությունից, դասախոսության ընթացքում Տիգրան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանում առկա մարտահրավերները վերածելով հնարավորությունների՝ կայուն խաղաղության և զարգացման նախագիծ է՝ երկարաժամկետ տեսլականով:

Դեսպանն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանի երկրների արտաքին անվտանգային քաղաքականության առանձնահատկություններին, ինչպես նաև տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերին՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային իրավունքի և դրա ոտնահարման խնդիրներին:

Դասախոսությանը հետևել են ունկնդիրների հարցերը որոնք վերաբերում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի երկրների արտաքին և անվտանգային քաղաքականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում