Սպորտ

Ըմբիշ Տիգրան Մինասյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Տիգրան Մինասյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հերթական մեդալն է նվաճում Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի 55 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը մրցեց ԿԺԴՀ-ից Չոլ Ռո Յուի հետ: Մինասյանը զիջեց մրցակցին 9:18 հաշվով:  

Մինչ այս Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության առաջին օրվա գոտեմարտերի արդյունքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Մասնավորապես,Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել են ոսկե, Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ)՝ արծաթե, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ)՝  բրոնզե մեդալներ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում