Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ փոխնախարարն ու Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են երկու երկրների հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳ փոխնախարարն ու Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարարը քննարկել են երկու երկրների հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները:

Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության ամրապնդման կապակցությամբ։

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում