Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար 2025 թվականի աջակցության նոր ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության նոր ծրագիրը, որն ուղղված է 2025 թվականի համար նախատեսված միջոցառումների մանրամասն կարգավորմանը և հասցեականության բարձրացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար  Նարեկ Մկրտչյանը։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար 2023 թվականի հոկտեմբեր ամսից մեկնարկել էինք կեցության և այլ ծախսերի հոգալու նպատակով 40+10 հազար դրամ աջակցության միջոցառումը, որը նախատեսված է շարունակել մինչև այս տարվա դեկտեմբեր ամիսը ներառյալ, սակայն, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումից ի վեր տեղահանվածների տնտեսական ինտեգրման դրամական միտումները և բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկը, առաջարկում ենք 2025 թվականի հունվարից-դեկտեմբեր ամիսների համար հաստատել նորացված աջակցության ծրագիր, որով տարվա ընթացքում աստիճանաբար կնվազեցնենք ընդհանրականությունը, բայց կբարձրացնենք աջակցության հասցեականությունը՝ շեշտելով հատուկ առանձին թիրախային խմբերին»,- ասաց Մկրտչյանը։  

Նոր ծրագրի համաձայն՝  հունվար-մարտ ամիսներին աջակցությունը կկազմի 50,000 դրամ՝ պահպանելով շահառուների գործող շրջանակը։ 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսներին աջակցությունը կկրճատվի մինչև 40,000 դրամ՝ ուղղվելով առավել խոցելի խմբերին, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին, հանրակրթական կամ մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող անձանց, 63 և բարձր տարիքի անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողներին։ Հուլիս-դեկտեմբեր ամիսներին աջակցությունը կշարունակվի նույն խմբերի համար՝ 30,000 դրամի չափով։ 

2025 թվականի ծրագրի համար պետական բյուջեից կծախսվի շուրջ 30,5 մլրդ դրամ՝ 14,5 մլրդ դրամ՝ հունվար-մարտ ամիսների համար, 6,4 մլրդ դրամ՝ ապրիլ-հունիս ամիսների համար, 9,6 մլրդ դրամ՝ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար։ Այս որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից։

Հայերեն English Русский

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը