Երևան

Հայտնի է, թե երբ են վառվելու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է, թե երբ են վառվելու մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառվելու են դեկտեմբերի 8-ին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ նախկինում Նոր տարվա տոնական մթնոլորտը Երևանում պահպանվում էր մինչև հունվարի 10-ը, սակայն վերջին տարիներին հունվարի 1-2-ին մարդիկ աստիճանաբար անցնում են առօրյա կյանքին։ 

«Մինչև դեկտեմբերի 1-ը կհասցնենք բոլոր աշխատանքների իրականացումը, դեկտեմբերի 8-ին է լինելու լույսերի վառման արարողությունը»,- ասաց Գրիգորյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում