ՀՀ նախագահ

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի նորանշանակ դեսպանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով դեսպանին նշանակվելու կապակցությամբ՝ Վահագն Խաչատուրյանը նրան մաղթել է պաշտոնավարման արդյունավետ շրջան և հույս հատնել, որ վերջինիս գործունեությունն առավելագույնս կնպաստի երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու օրակարգի հարստացմանը:

«Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն տնտեսության, մշակույթի կրթության և այլ ոլորտներում, որը համատեղ ջանքերով հնարավոր է կյանքի կոչել»,- նշել է նախագահը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ իր կարևոր առաքելությունն է ամրապնդել երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը:

Զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվել են տարբեր ձևաչափերով միջկառավարական, խորհրդարանական փոխգործակցության հետագա առաջմղման անհրաժեշտությունը, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կարևորությունը:

Կողմերը դրականորեն արձանագրել են նաև երկու երկրների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հարթակում արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կարևորվել են տնտեսության, գյուղատնտեսության, բիզնեսի, տիեզերական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը միտված քայլերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում