Քաղաքականություն

Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳ նախարար: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արփինե Սարգսյանին  նշանակել ներքին գործերի նախարար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել, տեղեկացնելով, որ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար։

Նոյեմբերի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել Վահե Ղազարյանը։ Նրա հրաժարականը հաջորդել էր Կառավարության նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությանը իրավապահ և դատական համակարգերի աշխատանքից։

Նոյեմբերի 18–ին հրաժարական տվեցին նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում