Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանում ՀՀ ռազմական կցորդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Դալիբալթյանը կնշանակվի Լիբանանում Հայաստանի ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։  

Արթուր Դալիբալթյանը Լիբանանում ՀՀ ռազմական կցորդի պաշտոնում կնշանակվի նոյեմբերի 25-ից։  

Գնդապետ Արթուր Դալիբալթայանը զբաղեցրել է նաև Հունաստանում ՀՀ ռազմական կցորդի պաշտոնը։ 

Հայերեն English Español فارسی Русский