Եվրոպայի անհատական առաջությունում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ Հովհաննիսյանը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Ռոբերտ Հովհաննիսյանն, ով 11 հնարավորից հավաքելով 8 միավոր, բաժանեց 3-13-րդ տեղերը` լրացուցիչ միավորներով զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը:
Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոնը Սերբիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Ինջիչն է, ով 11 հնարավորից հավաքեց 9 միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը 24-րդն է, Մանուէլ Պետրոսյանը` 43-րդը, Էրիկ Գասպարյանը` 44-րդը, Շանթ Սարգսյանը` 46-րդը: