ՀՀ Պն-ում հյուրընկալվել են Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ներկայացուցիչները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության անցկացման շրջանակում նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնին, ՌՍՄԽ մարզական տնօրեն, փոխգնդապետ Յան վան դեն Դուլին, ՌՍՄԽ մարզական բաժնի արդյունքների և վիճակագրական տվյալների պատասխանատու, փոխգնդապետ Ջաիր Ակամինեին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով Հայաստանում նմանօրինակ լայնամասշտաբ միջոցառման անցկացումը: 

Նախարարը նշել է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին ՀՀ-ն անդամակցում է 1994 թվականից, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: Այս ընթացքում ՀՀ մարզիկները մասնակցել են ամենատարբեր առաջնությունների և նվաճել բազմաթիվ մրցանակային տեղեր։

Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել վստահության և կազմակերպչական օժանդակության համար։

ՌՍՄԽ նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, նախարարի 1-ին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանին և նախարարի տեղակալ Արման Սարգսյանին պարգևատրել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի մեդալներով:

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների պատվիրակություններ (ավելի քան 400 անձ):

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին ժամը 17:00-ին:

Հայերեն Español Русский

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո