Երևան

Բյուջեի վերահսկողություն իրականացնելու նպատակով Երևանի ավագանին աուդիտորական ծառայություն կներգրավի

1 րոպեի ընթերցում

Բյուջեի վերահսկողություն իրականացնելու նպատակով Երևանի ավագանին աուդիտորական ծառայություն կներգրավի

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստի ընթացքում որոշում ընդունվեց աուդիտորական ծառայություն ներգրավել՝ քաղաքի բյուջեի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նախագիծն ընդունվեց  41 կողմ և 10 դեմ  ձայներով:

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության ղեկավար Քրիստինե Ավետիսյանը զեկուցեց, որ Երևանի բյուջեի վերահսկողությունն արդյունավետորեն իրականացնելու նպատակով ավագանին պետք է սահմանված կարգով ներգրավի աուդիտորական ծառայություն: 

Աուդիտորական կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ աուդիտի ոլորտում, պետք է ունենա առնվազն 7 աշխատակից, որոնք ունեն առնվազն 5 տարվա աուդիտորական  աշխատանքային փորձ, և որոնցից առնվազն երկուսը պետք է ունենան միջազգային որակավորում: 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այս նախագիծը լրամշակվել է, և ավագանու ընդդիմադիր խմբակցությունների կողմից նախկինում բարձրաձայնված հայտարարությունների հիման վրա ավելի խիստ պահանջներ են դրվել:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում