Քաղաքականություն

ՀՀ նախագահը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Օմանի սուլթանին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ Բին Տարեկ Բին Թայմուր Ալ Սաիդին՝ Ազգային տոնի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանն ուղերձում մասնավորապես նշել է. «Հավատացած եմ, որ Հայաստանի և Օմանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական կապերը և համագործակցությունը համատեղ ջանքերի շնորհիվ առավել կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»:  

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում