Երևան

Երևանում ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումները համատեղ ստուգայց են կատարել երևանյան մի քանի ակումբներում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, ստուգայցի ընթացքում հայտնաբերվել են տարբեր վարչական իրավախախտումներ, մասնավորապես՝ սահմանված ժամից հետո լռության, հանրային սննդի, խմիչքի և ժամը 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու վերաբերյալ կանոնների խախտման մասով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում