Կիմ Չեն Ընը զինվորականներին կոչ է արել լիարժեք պատրաստ լինել պատերազմի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զինվորականներին ուղերձում հայտարարել է, որ հարկավոր է ապահովելի երկրի լիարժեք պատրաստվածությունը պատերազմի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ 

Ըստ հյուսիսկորեական գործակալության՝ Կիմ Չեն Ընը մատնանշել է «Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի, ինչպես նաև ԿԺԴՀ-ի դեմ թշնամական այլ ուժերի ռազմական առճակատման սպառնալից բնույթը»: Ըստ նրա՝ դա հանգեցրել է պատմության մեջ վատթարագույն լարվածությանը Կորեական թերակղզում: 

ԿԺԴՀ առաջնորդը նման ելույթ է ունեցել նոյեմբերի 15-ին՝ գումարտակների հրամանատարների և քաղաքական ղեկավարների հանդիպման ժամանակ։ Նման միջոցառում վերջին անգամ անցկացվել էր 10 տարի առաջ։ 

ԿԺԴՀ-ի ղեկավարը զինված ուժերին կոչ է արել կենտրոնացնել բոլոր ջանքերը պատերազմի նախապատրաստությունն ավարտելու համար՝ հեղափոխության և ժամանակի մարտահրավերներին դիմակայելու նպատակով։

«Ընկեր Կիմ Չեն Ընն ընդգծել է գումարտակների լավ պատրաստվածության կարևորությունը, ինչպես նաև գումարտակների հրամանատարների և գումարտակների քաղաքական ղեկավարների դերը երկրի քաղաքական ու ռազմական հզորության արագացման գործում, որպեսզի կանոնավոր զինված ուժերը և բոլոր հանրապետական ​​ուժերը կարողանան պատրաստվել պատերազմի», - ասվում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ:

Իր ելույթում Կիմ Չեն Ընը նաև հայտարարել է, որ Արևմուտքն ու ԱՄՆ-ն Ուկրաինան օգտագործում են որպես հարվածային ջոկատի առաջնագիծ Ռուսաստանի դեմ պատերազմում, որն, ըստ նրա, մղվում է մարտական ​​փորձ կուտակելու և ռազմական միջամտության ոլորտն ընդլայնելու համար։

Հայերեն Русский

Շիրակի մարզի թիվ 30 ընտրատարածքում ընտրություններն անցնում են բնականոն հունով

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից Լոռու մարզում ընտրակաշառք տալու դեպքերի բացահայտման մասին

Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար

Ստացված դիմումները, բողոքները և դրանց քննարկման արդյունքները

Վարչապետ Փաշինյանն իր քաղաքացիական պարտքն է կատարում 8/20 ընտրատեղամասում

Նարեկ Կարապետյանը քվեարկել է հանուն ուժեղ և վերակառուցվող Հայաստանի

Գյումրիում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է սահմանված ժամին

ԱԺ ընտրությունների քվեարկության կարգը. մանրամասնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ժամը 8։00-ից բոլոր ընտրատեղամասերը բնականոն աշխատում են. ԿԸՀ նախագահ

ՀՀ ՄԻՊ աշխատակազմում վաղ առավոտից իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում