Երևան

Երևանում Սարալանջի հատվածում ծառատունկ է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Երևանում Սարալանջի հատվածում ծառատունկ է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կամավորության միջազգային օրվան՝ դեկտեմբերի 5-ին ընդառաջ, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ծառատունկ՝ Աբովյան պուրակի դիմացի՝ Սարալանջի հատվածում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, նոր տունկերը Կենտրոն վարչական շրջանին նվիրաբերել է  Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության թիմը, որի աշխատակիցները նույնպես մասնակցել են ծառատունկին:  

«Աշնանային ծառատունկի և դրան ուղեկցող կամավորական աշխատանքների արդյունքում կանաչապատ տարածքի նշված հատվածը հարստացել է  նոր ծառատեսակներով»,- ասված է հաղորդագրության մեջ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում