Աշխարհ

Աբխազական ընդդիմությունը պատրաստ է փոխզիջման գնալ կառավարության հրաժարականի դեպքում

1 րոպեի ընթերցում

Աբխազական ընդդիմությունը պատրաստ է փոխզիջման գնալ կառավարության հրաժարականի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աբխազական ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբան, Աբխազիայի խորհրդարանում հանդես գալով կողմնակիցների առջև, հայտարարել է, որ ընդդիմությունը համաձայնել է փոխզիջման գնալ հանրապետությունում իրադրությունը որոշակի պայմաններով կարգավորելու շուրջ բանակցություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Եթե նախագահը կատարի իր խոստումը և հրաժարական տա, ապա մենք կհամաձայնենք, որ նրա պարտականությունները մինչև նոր ընտրությունները կկատարի գործող փոխնախագահը: Բայց պայմանով, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա և վարչապետի պաշտոնում նշանակվի ընդդիմության ուժերի ներկայացուցիչը», - ասել է Արձինբան՝ հավելելով, որ «այս կերպ մենք բացառում ենք առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունը»։

Նրա խոսքով՝ Ժողովրդական ժողովի և Հանրային պալատի պատգամավորներից մի խումբ բանակցողներ նման առաջարկություններով գնացել են Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի մոտ։

 

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում