Քննչական կոմիտեից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին Քյարամյանի հրաժարականի լուրը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց մամուլում  շրջանառվող լուրերն այն մասին, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է տվել։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում, մեկնաբանելով Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին լուրերը, Աբրահամյանն ասաց․ 

«Օրվա ընթացքում համապատասխան տեղեկատվություն կտարածվի Կոմիտեի կողմից»։ 

Մամուլում ավելի վաղ լուրեր էին շրջանառվել ՀՀ կառավարությունում կադրային լուրջ փոփոխությունների մասին։  Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեից էլ հաստատեցին, որ ազատման դիմում է կրել Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։ 

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ 

Հայերեն Русский

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ