Սպորտ

Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարին զիջում է մեկ միավոր

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարին զիջում է մեկ միավոր

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ավարտին է մոտենում 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախավերջին խաղափուլից առաջ միանձնյա առաջատարն է սերբ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչը, ով 9 հնարավորից ունի 8 միավոր:

Հայ շախմատիստներից առաջատարների շարքում է գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ունի 7 միավոր և կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Արամ Հակոբյանը ունի 6.5 միավոր:

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանն ունեն 6 միավոր: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում