«Նոր գիրք»-40/24․ Րուճըն, Ղուկասյան, Դիդիոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն․ Լի Րուճըն, «Ծաղիկները հայելու մեջ»

«Ծաղիկները հայելու մեջ» երգիծական վեպը՝ գրված 19–րդ դարի 20–ականներին, արտացոլում է ցինական Չինաստանի բարքերն ու հասարակական խնդիրները, որոնք արդիական են նաև այսօր: «Ծաղիկները հայելու մեջ» վեպում հեղինակը պատմական ու դիցաբանական կերպարների ու իրադարձությունների միջոցով բարձրաձայնում է ցինական Չինաստանին հատուկ մի շարք հասարակական խնդիրներ, վերհանում մարդկային արատները, անդրադառնում սոցիալական անհավասարությանը։ Թարգմանությունը չինարենից՝ Սոնա Հայրապետյանի, Անի Աբգարյանի, Դիանա Հովհաննիսյանի, Դիանա Տեր–Զաքարյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Մանկապատանեկան գրականություն․ Վահե Ղուկասյան, «Գորգի աշխարհը» 

Հեռավոր 90-ականներին մի տղա, նայելով իրենց տան պատից կախված գորգի նախշերին, հանկարծ հայտնվում է գորգի մեջ: Նրա արկածները ոչ միայն դուր կգան երեխաներին, այլ հաստատ կսիրվեն նաև ծնողների կողմից, որոնք մանուկ ժամանակ, գուցե, նույնպես սիրում էին նստել գորգի տակ ու նայել նախշերին:
Գիրքը նախատեսված է երեք տարեկանից բարձր երեխաների համար: Գիրքը լույս է ընծայել «ԴաՎինչի» հրատարակչությունը։

Փաստավավերագրական գրականություն  Ջոան Դիդիոն, «Մոգական մտքերի տարին»

Այս գրքում Ջոան Դիդիոնը պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին։ Տարի, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակիվշտի մասին, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու և նախանշանների մասին, որոք նկատելու դեպքում գուցե կանխեր այն: Հեղինակն ընկղմվում է կորստի ապակողմնորոշիչ և սյուրռեալիստական ​​փորձառության մեջ, մտորում ծեսերի և հիշողությունների մասին, որոնք ձևավորում են կյանքի և մահվան մեր ըմբռնումը: Հուշագրությունը ոչմիայն անձնական ողբերգության պատմություն է, այլ նաև սգո, տոկունության և մարդկային ոգու ամենազորության ուսումնասիրություն:  Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։ 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում