Քաղաքականություն

Աբխազիայում ընդդիմության կողմնակիցները ապամոնտաժում են կառավարական համալիրի ցանկապատը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազական ընդդիմության կողմնակիցները Սուխումում սկսել են ապամոնտաժել նախագահի վարչակազմի, խորհրդարանի և կառավարության շուրջ գտնվող ցանկապատը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Աբխազիայի Ինքնիշխանության կոմիտեի ներկայացուցիչ Լևան Լագուլաան հայտնել է, թե  թողնելու են կառավարական համալիրը շրջապատող ցանկապատի միայն մի հատված՝ հետագա կառավարությանն ուղղված համապատասխան ցուցանակով առ այն, որ պետք է լինել ժողովրդի կողքին և չմեկուսանալ նրանից:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ էլ՝ ցուցարարները հայտարարել են, թե մտադիր են ապամոնտաժված պարիսպը տեղափոխել Վրաստանի հետ սահման ու հանձնել սահմանապահ ծառայությանը։

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը սկսվել է Ռուսաստանի Դաշնության հետ ներդրումային համաձայնագրի պատճառով, որը նախատեսում է Աբխազիայում բնակարանների կառուցում։ 

Ընդդիմության կողմնակիցները կարծում են, որ դրա իրականացումը կբերի բնակարանների գների բարձրացման, ինչպես նաև Աբխազիայում փոքր և միջին բիզնեսի համար ռիսկերի։ 

Խորհրդարանը պետք է վավերացներ փաստաթուղթը նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի բռնկման պատճառով դա հետաձգել է։ 

Ընդդիմության կողմնակիցները գրավել են Սուխումի կառավարական շենքերի համալիրը, այդ թվում՝ նախագահի նստավայրը, և պահանջել  նախագահի հրաժարականը։ 

Լուսանկարը՝ sputnik-abkhazia.ru-ի

Հայերեն Русский

Բրիտանական խորհրդարանը խոսել է բախված լցանավի անձնակազմի վիճակի մասին

Գավառի համայնքապետարանը դրամաշնորհ է հատկացրել Լանջաղբյուրի գրադարանին

Իսրայելը զորքերը դուրս չի բերել Ֆիլադելֆիայի միջանցքից. ՀԱՄԱՍ

ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին. տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Իսրայելական բանակը հաղորդել է ավիահարվածների և Գազայի հատվածում արմատականների ուղղությամբ կրակոցների մասին

«Արարատ-Արմենիա»-ն չպահպանեց հաղթական հաշիվը «Վան»-ի հետ խաղում

Դանիան հայտարարել է Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին

Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է ապրիլին այցելի Չինաստան

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ՏԸՀ-ն գրանցել է 9 քաղաքական ուժի