Հայաստան

Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիոս Խուպիսը բարձր են գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանն ու Դիմիտրիոս Խուպիսը բարձր են գնահատել Հայաստան-Հունաստան ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության Գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Խուպիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ ռազմական փոխհամագործակցության առկա մակարդակը, ինչպես նաև քննարկել հետագա զարգացման հեռանկարները։

Հանդիպմանը քննարկվել են նաև Արևելյան Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակը։

Դեսպանը գեներալ Դ․ Խուպիսին է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առկա իրավիճակը և Հայաստանի Հանրապետության կողմից այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում