Երևան

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու էդուարդ Իսաբեկյան փողոցը

1 րոպեի ընթերցում

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու էդուարդ Իսաբեկյան փողոցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 18-ը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ն փակ է լինելու Էդուարդ Իսաբեկյան փողոցի՝ Իսաբեկյան փ.-Գարեգին Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ.-Սուրեն Սաֆարյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

«Նոր Նորք վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին առաջարկվում է դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկել այլընտրանքային փողոցներով, իսկ Նորք-Մարաշ վարչական շրջանում բնակվող քաղաքացիներին՝ ներհամայնքային փողոցներով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում