Երևան

Թումանյան փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկում և Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է

1 րոպեի ընթերցում

Թումանյան փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկում և Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումանյան փողոցում շարունակվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝  Թումանյան փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկը նոյեմբերի 16-ի ժամը 00:00-ից մինչև 07:00-ն մասնակի փակ է լինելու: Այնուհետ՝ գիշերային ժամերին հատված առ հատված միակողմանի փակ է լինելու Թումանյան փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկից մինչև Թումանյան փողոց-Սարյան փողոց խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, երթևեկությունը իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում և պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում